Եթե Ձեզ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ է մեծաքանակ կամ փոքրաքանակ հրատարակություն, ապա օգնության կարող է հասնել թվային տպագրությունը: Թվային տպագրությամբ պատվերները կատարվում են արագ, իսկ հրատարակման ընթացքում առկա է ուղղումներ կատարելու հնարավորություն, պահանջվում են նվազագույն ծախսեր, տեխնիկական սարքավորումները կոմպակտ են, և հավելյալ պատվերներ կատարելիս չկա նորից պատրաստվելու անհրաժեշտություն, քանի որ պատվերների տվյալները էլեկտրոնային ձևով պահպանվում են:
Թվային տպագրության ժամանակակից տեխնոլոգիաները արտացոլում են որակյալ գույներ: Այս մեթոդը կիրառելիս կարելի է նախորոք տեսնել տպագրվող նյութի փորձնական տարբերակները, որը հնարավորություն է տալիս նախորոք գնահատել աշխատանքի դիզայնը ու անհրաժեշտության դեպքում որոշակի փոփոխություններ մտցնել:
Թվային տպագրությունը օգտագործվում է հետևյալ ապրանքների արտադրման համար՝
- Թռուցիկներ
- Այցեքարտեր
- Ֆլայերներ
- Կատալոգներ
- Բեյջեր
- Բրոշյուրներ
- Օրացույցեր
- Բացիկներ և հրավիրատմսեր
- Հավաստագրեր և վկայականներ