Ցանկանո՞ւմ եք ձեր ընկերությունը լինի պահանջված և ճանաչված : Նման արդյունքի համար պետք է մեծ ուշադրություն դարձնել ընկերության լոգոյին: Էֆեկտիվ և հայտնի մեթոդ է լոգոն կամ կարգախոսը ժապավենի վրա տպագրելը: Սա ապրանքային նշանի բրենդավորման լավագույն միջոցներից է:
InterPrint-ում կատարված տպագրությունը չի ջնջվում լվանալուց և քիմմաքրումից հետո : Տպագրված պատկերը ներթափանցում է նյութի կառուցվածքի մեջ: Մեզ մոտ ստեղծվում են յուրօրինակ դիզայնով ժապավեններ՝ պատվիրատուի ճաշակին համապատասխան:
ժապավենը ոչ թանկ, բայց արդյունավետ և հիշվող իմիջային գործիք է : Օգտագործվում է կորպորատիվ միջոցառումների, շնորհանդեսների, ցուցահանդեսների, սեմինարների ժամանակ: InterPrint-ում իրենց ֆիրմային խորհրդանիշը ժապավենների վրա տպագրում են բազմաթիվ առաջատար ընկերություններ, հայրենական ապրանքանիշեր և խանութներ:Ժապավենը լավ տարբերակ է նաև նվերների օրիգինալ փաթեթավորում ունենալու համար: Այն դառնում է նվերի գեղեցիկ հավելում:
InterPrint-ում կատարվում են պատվերներ՝ տարբեր լայնության, երկարության, գույնի ժապավենների համար: Նման տպագրությունն օգտագործվում է նաև գեղեցկության մրցույթների, մեդալների ժապավենների, բեյջերի քուղերի, գրքերի և նոթատետրերի էջանիշների համար:
Այս տպագրության կիրառման եղանակներն անսահմանափակ են՝ սկսած հարսանյաց հանդեսներից մինչև հուշանվերների փաթեթավորում: Հնարավոր է ամեն ինչ՝ կախված պատվիրատուի երևակայությունից և առաջարկած դիզայնից: