// Մեր մասին

Ինչո՞ւ ընտրել Interprint-ը  

Interprint-ն առաջարկում է գնի և որակի լավագույն համադրությունը: Հիմնադրվելով 2014-ին, սկսեցինք փոքր տպագարական սարքից, երկու տարում ընդլայնվեցինք՝ դառնալով լայնաֆորմատ տպագրության առաջատարներից մեկը: Պրոֆեսիանալ աշխատանքի շնորհիվ մեզ վստահում են ավելի քան հինգ տասնյակ կազմակերպություններ: Գործակցում ենք խոշոր առևտրային կազմակերպությունների և հոլդինգների հետ: Գովազդային վահանակներ ենք տպագրում հայտնի բրենդների և առաջատար ընկերությունների համար: Մեր լայնաֆորմատ տպագրությունը զարդարում է հրապարակները, համերգային սրահները, կինոթատրոնները, շենքերի ճակատային հատվածներն ու առևտրային կենտրոնների ցուցափեղկերը: Interprint-ի համար չկա անլուծելի առաջադրանք, մենք կատարում ենք լավագույն տպագրությունը՝ ամենահարմար գնով: 

 

Interprint-ի թիմն իր աշխատանքում օգտագործում է նոր սերնդի տպագրական սարքեր: Մեր մասնագետները հետևում են ոլորտի նորարարություններին, կատարելագործում են հմտությունները: Անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք անվճար խորհրդատվություն: 

Արագ, որակով և մատչելի  

Մենք աշխատում ենք ներկերով, որոնք երկարակյաց են, դիմացկուն, չեն վախենում արևից և խոնավությունից: Երաշխավորում ենք որակ և օպերատիվություն: Interprint-ում պատվերն իրականացվում է աշխատանքային մեկ օրում, նույնիսկ ժամերի ընթացքում: 

Շուկայում դիրքավորվելու և հաջողության հասնելու գրավականներից մեկը՝ ճիշտ ներկայանալն է : Ցանկանո ՞ւմ եք ունենալ գրավիչ, վառ գույներով և որակյալ արտաքին գովազդ՝ դիմեք մեզ: Interprint-ում կատարվում են տարբեր պատվերներ՝ կախված հաճախորդի ցանկությունից և հնարավորությունից: