Այսօր դժվար է պատկերացնել արտաքին գովազդն առանց լայնաֆորմատ տպագրության:Առանձնացվում է լայնաֆորմատ տպագրության երկու տեսակ՝ արտաքին և ինտերիերային:
Փողոցում տեղադրված մեծ վահանակները, ցուցանակները, շինությունների ճակատային հատվածի պաստառները ստեղծվում են արտաքին լայնաֆորմատ տպագրությամբ:
Ինտերիերի ձևավորման համար լայնաֆորմատ տպագրությունն օգտագործվում է բնակարաններում, խոշոր առևտրային կենտրոններում, կինոթատրոններում, հեռուստատեսությունում` տաղավարների ձևավորման ժամանակ:
Ինտերիերում օգտագործվող տպագրությունը ենթադրում է բարձր կետայնություն, այլ կերպ ասած` ֆոտոտպագրություն:
Interprint-ում կատարված արտաքին լայնաֆորմատ տպագրությունը ապահովում է գերազանց տեսանելիություն: Փողոցում տեղադրված գովազդային վահանակը ընթեռնելի է տարբեր հեռավորություններից, անգամ ընթացքի մեջ՝ տրանսպորտից: Մեզ մոտ տպագրությունը հստակ և վառ արտահայտված գույներով է:
Արտաքին լայնաֆորմատ տպագրությունը չպետք է գունաթափվի արևի ճառագայթներից կամ խոնավությունից: Մենք կիրառվում ենք հատուկ տեխնոլոգիաներ, տպագրած պաստառներն ունեն հականեխիչ հատկություն, դիմանում են ուժեղ քամուն և ցանկացած եղանակային փոփոխությունների:
Որտե՞ղ է օգտագործվում լայնաֆորմատ տպագրությունը
Լայնաֆորմատ տպագրությունը հնարավորություն է տալիս տպագրելու՝
- բաններներ
- գրաֆիկներ
- պաստառներ
- ՊՎՔ
- ինքնակպչուն պաստառներ
- մեծ չափսերով նկարներ
- ցուցանակներ
Այժմ գովազդային վահանակներից բացի, նորաձև է բնակարանները ձևավորել թրենդային ինտերիեր-տպագրությամբ: Այսօր արդեն կարելի է հանդիպել օֆիսային տարածքներ, խանութներ, որտեղ պատերը զարդարված են գրաֆիկական պատկերներով:
Մեր բարձր որակավորված մասնագետներն ունեն նմանատիպ պատվերներ կատարելու մեծ փորձ: Տպագրությունն իրականացվում է նոր սերնդի սարքավորումներով, հատուկ արդյունաբերական տպիչների միջոցով, որոնք իրենց տեսակի մեջ լավագույնն են:
InterPrint-ում լայնաֆորմատ տպագրությունն իրականացվում է հետևյալ 3 եղանակով՝
- լատեքսային տպագրություն (մինչև 2880 dpi )
- էկո տպագրություն (մինչև 1600 dpi )
- սոլվենտ տպագրություն (մինչև 1440 dpi )