InterPrint-ի թիմը իր աշխատանքում օգտագործում է նոր սերնդի տպագրական սարքեր:Մեր մասնագետները հետևում են ոլորտի նորարարություններին,կատարելագործում են հմտությունները: Մեր վերջին ձեռքբերումը համարում ենք սուբլիմացիոն տպագրությունը, այսինքն լայնաֆորմատ տպագրություն կտորի վրա:Այն հնարավորություն է տալիս ցանկացաց բարդության պատկեր,նույնիսկ լուսանկարչական, վերարտադրել կտորի վրա:
Տպագրությունը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում հատուկ սուբլիմացիոն ներկերով տպագրվում է թուղթը, երկրորդում՝բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ թղթից փոխանցվում է գործվածքին:Այս տեխնոլոգիայի շնորհիվ կտորին են հաղորդվում ամենավառ երանգները, ներկը գործվածքի վրա դառնում է դիմացկուն և փոփոխությունների չի ենթարկվում:Պատկերը տպվում է ոչ թե գործվածքի վրա, այլ ներկում է գործվածքի հենց մանրաթելերը և դա էլ նպաստում է տպագրված գործածքի երկարատեև օգտագործմանը:
Մենք առաջարկում ենք նաև տարբեր խտություններով գործվածքների լայն տեսականի,որոնք նախատեսված են հենց սուբլիմացիոն տպագրության համար:Տեքստիլ տպագրությունը օգտագործվում է տարբեր բնագավառներում. ներքին և արտաքին ձևավորում,թատերական ստուդիաներ և դեկորացիաներ:Դուք կարող եք Ձեր տան ձևավորման համար տպագրել՝
վարագույրեր
շերտավարագույրեր
դրոշներ
սփռոցներ
բարձեր
կտավ
ինչպես նաև՝
առօրյա հագուստ
մարզահագուստ
շարֆեր
պայուսակներ և այլն: