// Պվք նյութերի և ստվարաթղթի տպագրություն

Գովազդային բաններներն ունեն էական տարբերություններ՝ կախված այն բանից, թե լայաֆորմատ տպագրությունն որ տեսակով է արվել: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել լայնաֆորմատ տպագրության երկու տեսակ՝ արտաքին և ինտերյերային:

Լայնաֆորմատ արտաքին տպագրությունը հիմնականում օգտագործվում է փողոցների, շինությունների վրա մեծ վահանակներ տեղադելու համար, ինչպես նաև՝ շենքերի առաջնային մասերում որպես դեկորացիա: Բաններներ տեղադրվում են շինհրապարակներում, փողոցների լայնքով ու երկայնքով, տարբեր առիթների կապակցությամբ և այլն:

 

 

Արտաքին լայնաֆորմատ տպագրության հիմնական նպխատակը բաններների վրա տեղադրված գովազդի գերազանց տեսանելիության ապահովումն է ինչպես փոքր այնպես էլ մեծ հեռավորություններից: Վահանակը պետք է տեսանելի լինի մոտեցող տրանսպորտային միջոցից, շենքի տեսանելի մասերում գտնվող այցելուների, անցորդների համար: Այս նպատակով էլ անհրաժեշտ է մեծ էլեմենտները տպել պարզ ու հստակ, իսկ փոքրերը՝ ոչ շատ արտահայտված: Սա նշանակում է, որ բաններների տպագրության թույլատրելի սահմանը կարող է լինել 720-1200 մ/ ձույմի սահմաններում: Հիմնական պահանջները, որոնք դրվում են արտաքին գովազդների վրա, ավելացված ամրությունն է և դիմադրողականությունը տարբեր

եղանակային պայմանների ժամանակ:

Բաններների արտաքին լայնաֆորմատ տպագրությունների հիմնական առանձնահատկություններրը

Արտաքին լայնաֆորմատ տպագրություն սովորաբար արվում է որոշակի հատկություններով օժտված նյութերի վրա: Մասնավորապես, օգտագործվող նյութերի ամեն մետր քառակուսին պետք է կշռի ոչ ավելին քան 400 գրամ և պետք է լինի դիմացկուն տարբեր եղանակային փոփոխությունների ժամանակ: Այն չպետք է գունաթափվի արևի ճառագայթներից, պետք է ունենա հականեխիչ հատկություն, լինի ամուր և խիտ: Բացի այդ, նյութի գինը պետք է լինի բավականին մատչելի մեծ քանակով գնելու համար, քանի որ գովազդային վահանակները երբեմն հասնում են մի քանի մետր երկարության: Այս որակական հատկանիշներն ուժեղացնելու համար, նյութը ծածկվում է հատուկ պոլիմերային хлорвиниловой (քլորվինիլային) ծածկույթով, իսկ լամինացված կամ հալեցված բաններրների հիմքերը արտադրելու համար կիրառվում են հատուկ տեխնոլոգիաներ: Այլ կերպ ասած, միաձույլ բաններները կարող են դիմակայել տեղումների, տարբեր ուժգնությամբ քամիների և ցանկացած ջերմաստիճանային փոփոխության ժամանակ:

Որտեղից պատվիրել վստահելի լայնաֆորմատ տպագրություն ժապավենի վրա

 

InterРrint տպարանում կարելի է պատվիրել լայնաֆորմատ տպագրություն, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետները ունեն նմանատիպ պատվերներ կատարելու մեծ փորձ և պատվերները կատարում են արագ, որակով, մատչելի և գեղեցիկ: Պատվիրատուի ցանկությամբ կազամակերպությունն արտադրում է գովազդային բաններներ նյութերի, ժապավենի, լցոնված ստվարաթղթերի և այլ հիմքերի վրա:

 

 

 

Այսպիսի գովազդային ապրանքի մատչելի գինը կազմակերպությանը դարձնում է հաջողակ, իսկ ապրանքի որակյալ պատրաստումը՝ հայտնի: InterРrint-ի աշխատակիցները ուշադիր լսում են հաճախորդների բոլոր ցանկությունները, ընտրում են բանների տեսակը, որ պետք է օգտագործվի համապատասխան տեսակի ապրանքի կամ ծառայության մատուցման համար: Արտաքին լայնֆորմատ տպագրությունը իրականացվում է Mild ապրանքանիշի սոլվենտային թանաքով: Բաններների տպագրությունն իրականացվում է տեխնոլոգիապես բարձր որակի արտասահմանյան սարքավորումների, հատուկ արդյունաբերական տպիչների միջոցով, որոնք համարվում են իրենց տեսակի մեջ ամենաժամանակակիցը: Տպիչի արագությունը հասնում է մինչը 250կմ/ժ-ը:

Վերջերս մեծ տարածում է գտել արտաքին գովազդների տպագրությունը ժապավենների վրա, ինչ բացատրվում է, հարազատ քաղաքի մաքրությամբ և էկոլոգիայով մտահոգված մարդկանց քանակի աճով:

Եթե պատրաստման ժամանակ օգտագոծվում է սոլվենտային թանաք, ապա տպագրությունը դառնում է բավականին մատչելի, իսկ լատեքսով լուծվող թանաքով պատրաստելիս՝ համեմատաբար թանկ:

Կազմակերպությունում ցանկացած պատվեր կախված է հաճախորդի ցանկությունից և հնարավորություններից, իսկ InterРrint կազմակերպությունը միշտ կատարում է իր վրա վերցրած բոլոր պարտականությունները: Դիմելով InterPrint կազմակերպությանը՝ Դուք կստանաք բարձր որակ, մատչելի գներ, կատարյալ սպասարկում և պատվերների