Պլոտերային հատումը գովազդային արտադրությունում շատ հեռանկարային ուղղություն է և իր պարզության ու մատչելիության շնորհիվ մեծ տարածում է գտել շուկայում: Օրակալը կտրող հատուկ սարքը (փորագրիչը) գործնականում հեշտությամբ օրակալից կտրում է ցանկացած պատկեր և ընդհամենը մնում է այն փակցնել: Անգամ փոքր երեխան հատուկ մոնտաժային ժապավենի օգնությամբ կարող է գլուխ հանել, սակայն եթե Դուք առաջին անգամ եք առչվում նման բանի հետ, ապա ավելի լավ է՝ վստահեք մասնագետներին:
Պլոտերային աշխատանքների հաջորդ ոչ պակաս կարևոր առավելություններից են գույների առատությունն ու գովազդում օգտագործվող հատկությունները: Այստեղ առկա է լայն գունային տեսականի, որի օգնությամբ ընտրություն կատարելիս երբեք չեք սխալվի: Ընդհամենը ընտրելով գույնի համարը՝ կարող եք ստանալ չկրկնվող ապլիկացիաներ օլրակալից, որոնք նկատելի կլինեն հեռվից և կապահովեն Ձեր ցուցանակի անկրկնելի տեսքը:
Բացի գույների զանազանությունից առկա է նաև օրակալի ընտրության մեծ տեսականի, օրինակ՝ մետաղական, լուսարձակող, բազմազան երանգներով ու ձևերով, որոնք կգօհացնեն ցանկացած հաճախորդին: